Իսրայելական բանակը զորքերը դուրս է բերել Գազայի հարավային հատվածից


Իսրայելական բանակը զորքերը դուրս է բերել Գազայի հարավային հատվածից
Ապրիլ 7 20:25 2024

Իսրայելական բանակը կիրակի գիշերը դուրս է բերել իր բոլոր ստորաբաժանումները Գազայի հարավային հատվածից։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

 

Հաղորդվում է, որ Գազայի հարավում մնացել է Իսրայելի բանակի միայն մեկ բրիգադ, որը կապահովի Իսրայելի հարավը Գազայի հատվածի ափին կապող միջանցքի անվտանգությունը։

 
 

Նախկինում հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է երկուշաբթի օրը քննարկել Պաղեստինի՝ միջազգային կազմակերպությանն անդամակցելու խնդրանքը։