Պայթյուն՝ Թբիլիսիում. կան զոհեր և վիրավորներ


Պայթյուն՝ Թբիլիսիում. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլ 7 14:15 2024

Թբիլիսիի Իսան թաղամասի Բոչորմա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են. պայթյունը որոտացել է հրաձգարանում, հայտնել  է Վրաստանի ՆԳՆ-ն։

 

Դեպքի վայրում արված լուսանկարներում երևում են ծխի սյուներ, գրում է newsgeorgia.ge կայքը:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Battleground խանութի հրաձգարանի տարածքում։ Սա կենտրոն է, որը վաճառում է հատուկ նշանակության հագուստ և պարագաներ, զենք և պաշտպանական տեխնիկա։ Այստեղ անցկացվում են նաև հրաձգության դասընթացներ։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ։