Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է գրանցվել


Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է գրանցվել
Ապրիլ 3 10:11 2024

Այս գիշեր Թայվանում երեք հզոր երկրաշարժ և ցունամի է տեղի ունեցել։ Այն վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է կղզում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 բալ։ Զոհերի թիվը հասել է 4-ի, տուժածները 97-ն են,

Թայվանում տարեկան տեղի է ունենում 6-7 մագնիտուդով երկու-չորս երկրաշարժ, սակայն 7-ից բարձր երկրաշարժերը հազվադեպ են լինում: