«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել»․ Փաշինյան


«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել»․ Փաշինյան
Ապրիլ 2 21:55 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում սխալ բան չի արել։  

«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել։ Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան. քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը։