Բոլոր նրանք, ովքեր իմացել են դատավորի անունը, համարել են, որ վճիռն արդեն կանխորոշված է. այդպիսի համբավ ունի նա. Ռուբեն Մելիքյան


Բոլոր նրանք, ովքեր իմացել են դատավորի անունը, համարել են, որ վճիռն արդեն կանխորոշված է. այդպիսի համբավ ունի նա. Ռուբեն Մելիքյան
Ապրիլ 2 11:13 2024

Եսիմ երբ էր՝ գրառում էի կատարել, որ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգելու դեմ իմ ու Աթանեսյանի բողոքը վարույթ է ընդունել Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, և որ որոշումը հրապարակելու է մարտի 18-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

 «Մարտի 18-ն անցավ՝ ձեն-ձուն չկար, հաջորդ օրը՝ չկար, շաբաթն անցավ՝ չկար, ու ահա նախորդ հինգշաբթի՝ մարտի 28-ին, սահմանված ժամկետից տևական ուշացումով, ստացա նամակ առ այն, որ նշված դատավորը մերժել է մեր բողոքը։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։ Քաղբանտարկյալների ճակատագրով մտահոգ ընկերներից և ոչ ոք այս ընթացքում էդպես էլ չհետաքրքրվեց մեր բողոքի ճակատագրով։ Բոլոր նրանք, ովքեր իմացել են դատավորի անունը, համարել են, որ վճիռն արդեն կանխորոշված է։ Այդպիսի՛ համբավ ունի նշված դատավորը։ Ուստի բողոքի մերժման մասին որոշել էի չգրել։ Նույնն էր, թե գրեի՝ «բա չիմացաք. երեկոյան արևը մայր մտավ»։ Բա ի՞նչ պիտի աներ. հո կլխկոնծի չէ՞ր տալու։

Բայց հետո մտածեցի՝ ճիշտը գրելն է՝ զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար։ Ու ահա՛ գրում եմ։ Զուտ արձանագրելու համար։ Հետագայի համար»,-գրել է նա։