«Տիտանիկ» ֆիլմից փայտի կտորը, որի վրա բարձրացել է Քեյթ Ուինսլեթի հերոսուհին, վաճառվել է 718,000 դոլարով


«Տիտանիկ» ֆիլմից փայտի կտորը, որի վրա բարձրացել է Քեյթ Ուինսլեթի հերոսուհին, վաճառվել է 718,000 դոլարով
Մարտ 27 23:29 2024

Փայտե դուռը, որի վրա ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մարմնավորած կերպարը չի կարողացել տեղավորվել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում՝ նավի խորտակումից հետո, աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով, գրում է Guardian թերթը։

«1997 թվականին «Տիտանիկ»-ի էկրան բարձրանալուց ի վեր, բուռն քննարկումներ են ծավալվել այն հարցի շուրջ, թե արդյոք սառցե ջրերում Ռոուզին (Քեյթ Ուինսլեթ) պահող փայտի կտորը կարո՞ղ էր տեղավորել իր սիրելիին՝ Ջեքին (Լեոնարդո դի Կապրիո): Այժմ մի երջանիկ տեսաբան կարող է ստուգել այս վարկածը, քանի որ փայտի կտորը աճուրդում վաճառվել է 718,750 դոլարով», - ասված է հրապարակման մեջ: