Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ)


Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ)
Մարտ 25 08:07 2024

Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել. երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին: Այս մասին al-monitor.com-ը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խիստ պահպանողական թագավորությունը շարժվում է դեպի կանանց իրավունքների ոլորտում ավելի շատ բարեփոխումների իրականացումը:

27-ամյա սաուդցի մոդել Ռումի ալ Քահթանին կմասնակցի գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կկայանա սեպտեմբերին Մեքսիկայում։

Քահթանին «Միսս Տիեզերք»-ում իր դեբյուտի մասին լուրը հայտնել է Instagram-ում կատարած գրառմամբ:

 

 

«Ինձ համար պատիվ է մասնակցել «Միսս Տիեզերք 2024» մրցույթին։ Սա Սաուդյան Արաբիայի թագավորության առաջին մասնակցությունն է «Միսս տիեզերք» մրցույթին»,- գրել է նա։

Saudi Arabia to Make Historic Debut at Miss Universe PageantRumy AlqahtaniRumy AlqahtaniRumy Alqahtani