Ասեցին` Ձեզ 3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին


Ասեցին` Ձեզ 3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին
Մարտ 25 19:17 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Հարություն Մովսիսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում դերասանը խոսեց առողջական խնդիրների և կնոջը կորցնելու մասին:

 

2010 թվականին դերասան Հարություն Մովսիսյանի կյանքում առողջական լուրջ խնդիրներ են առաջանում: Փողոցում կտրուկ վատանում է դերասանի վիճակը, իսկ ականատեսներին թվում է, թե հերթական դերն է խաղում: 9 ժամ տևած վիրահատությունից հետո նրա կյանքը հաջողվում է փրկվել, իսկ 10 տարի անց Կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում նա կրկին վարակվում է և այդ ժամանակ կրկին հրաշքով փրկվում:

 

 

«Գնացել էի Կոնսերվատորիա`կնոջս վերցնեի և գնայինք տուն, մեքենայից իջա, հասկացա, որ լավ չեմ զգում, սահելով ընկա գետնին:Աչքերս էն պահին բացեցի, երբ շուրջս լիքը մարդ կար, բոլորը ասում էին`որտեղից են նկարում, պարոն Մովսիսյան, գիտեին` կինո են նկարում ու էդ հատվածա նկարահանումներից: Սրտի երակներիս 3 խցան լրիվ փակված էր`ասեցին մնացելա 3 ամիս ապրես:Նայեցի մահվան աչքերին,էդ պահին, ափսոսում ես, որ էդ ամենը պետքա թողնես ու գնաս»:

Հաղորդման ընթացքում նաև խոսեց դերասանի դուատրն, ով պատմեց այն շրջանի մասին, երբ Կորոնավիրուսի ամենաբարդ փուլում իր հայրիկին տանում են հիվանդանոց`թոքերի 85 տոկոսն ախտահարված.

«Ինձ զանգեցին ասեցին, որ ցանկալի է երկրում լինեմ, քանի որ հույս չկա, որ ինքը կհաղթահարի:Ես հրաշքների հենց էդ պահից եմ հավատացել, երբ բժիշկները գնացել, իրեն ասել են, որ գիտես`աղջիկդ երկրումա, էդ պահին իր մոտ դրական դինամիկա է եղել: Ասումա`ես վերածնվեցի»:

 

Հարությունը խոսեց 4 տարի առաջ քաղցկեղի հետևանքով կնոջը կորցնելու մասին:

«Աղջիկս զանգեց, վերցրեցի, ասեց` պապա, մաման մահացավ, ու ես նստածս տեղը մնացի:Ինձ ճիշտը չէին ասում: Տեղեկություն ունեի, որ լավ պետքա լինի:Երևի ճիշտ են արել, կարողա ես խոլագարվեի:Որովհետև էնքան մոտ էինք, որ ասում են ընտանեկան երջանկություն, ես հավատում եմ…»,- նշեց դերասանը: