«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ վաճառքի ամենատարածված կայքերից մեկում՝ List.am-ում, անհայտ ծագման ծխախոտի վաճառքը շարունակվում է: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ ծագման ծխախոտը, որը, ի դեպ, տեղական արտադրման է, վաճառվում է մեկ բլոկը 2800 դրամով:
Ներկայացված լուսանկարներում երեւում է նաեւ, որ ծխախոտի տուփի վրա չկա որեւէ մակնշում: Այսինքն՝ գնորդը չգիտի, թե ինչ է գնում, ինչ որակի, ում կողմից է արտադրված եւ այլն. միայն պարզ է, որ էժան է, ու ծխախոտի տուփ, եւ ոչ ավելին»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։