Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան


Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Մարտ 1 18:46 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Բորիս Սահակյանին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Բորիս Սահակյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։