ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Ռուբինյան


ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Ռուբինյան
Մարտ 1 17:01 2024

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու որևէ քննարկում չկա. Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ  խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը հնարավոր է ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ լինել։

«Հայաստանում այս հարցի շուրջ քննարկումներ չկան»,- նշեց նա։