Եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները


Եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Փետրվար 28 23:36 2024

Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ մասնակցությամբ եռակողմ հանդիպումից հետո շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշել է, որ քննարկումները կշարունակվեն վաղը։