Հայազգի գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը հռչակ է ձեռք բերել իր հանդիսավոր դիմանկաներով: Առաջին իսկ աշխատանքները`«Ստալինի դիմանկարը» և «Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին» բարձր գնահատականի են արժանացել խորհրդային մամուլում՝ մեծ ճանաչում բերելով նրան: Լինելով հանդիսավոր դիմանկարի մեծ վարպետ, նկարիչն անդրադարձել է նաև այլ ժանրերի՝ նատյուրմորտ, բնանկար, ստեղծել է պատմահեղափոխական թեմաներով մեծադիր աշխատանքներ («Երևան. բնանկար», «Մոնմարտրում», «Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից»):
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է Դմիտրի Նալբանդյանի ինը աշխատանք: Նրա աշխատանքները ցուցադրվում են նաև Ռուսաստանի բոլոր առաջատար թանգարաններում: |





