28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը կմնա անազատության մեջ


28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը կմնա անազատության մեջ
Փետրվար 22 20:50 2024

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր քննվում էր ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցը։ Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի միջնորդությունը չբավարարվեց:

Այդ մասին գրում են լրատվամիջոցները։ 

Ենոքյանը չի ընդունում մեղքը, պնդում է՝ սպանությունն ինքը չի կատարել։