Օրակարգում կա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այցը Հայաստան, որն, իհարկե, ողջունվում է ՀՀ կողմից: Այս մասին 24News-իհետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք դրան ավելի մոտ ժամանակահատվածում»,-ասել է նա:










