Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին


Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
Փետրվար 22 10:34 2024

Խստորեն դատապարտում ենք փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն պնդումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»,-ասված է հաղորդագրության մեջ: