Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Էմանուել Մակրոնը սեպտեմբերին կայցելի Հայաստան։
«Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին։
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու»,- դիմելով Ֆրանսիայի նախագահին՝ ասաց Փաշինյանը։










