ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան


ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել․ Գրիգորյան
Փետրվար 21 16:58 2024

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, շարունակում ենք աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ մոտակա շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվի այդ հարցը։

Թե որտեղ է տեղի ունենալու հանդիպումը, Գրիգորյանն ասել է՝ քննարկվում են տարբերակներ, թե որտեղ և ինչպես տեղի կունենա։