2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի. էս ի՞նչ վիճակ ա. Վարդաձորի բնակիչ


2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի. էս ի՞նչ վիճակ ա. Վարդաձորի բնակիչ
Փետրվար 21 08:12 2024

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին ճանապարհ են փակել։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի։ Էս ի՞նչ վիճակ ա։  Մեր գյուղի 90 տոկոսը խոպանչի ա, հիմա մի քանի հոգու է այդ ծանուցումները եկել,  բայց մյուս մասը չգիտի օրենքը։ Այդ ծանուցումներն անակնկալ ձևով են մեզ եկել։ Ասում են՝ եթե 180 օրից ավելի ես մնում Հայաստանում, ուրեմն՝ պետք ա հարկվես։ Մեզանից նաև «շտրաֆ» են ուզում։ Էս խոպանչիները որ չլինեն, էդ աշխատավարձերը որտեղի՞ց են տալիս սրանք»,-նշեց Վարդաձոր համայնքի բնակիչը։