Ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Այս մասին ԱՊԱ-ի Մոսկվայի թղթակցին ասել է վերջինիս փաստաբան Ալեքպեր Գարաևը։
Նրա խոսքով՝ Քամիլը տեղափոխվել է «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ոստիկանության բաժին։
Փաստաբանը նշել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չի մանրամասնել, թե որ հոդվածներով։










