Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պտասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գեղամ Սմբատյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։










