Արաբները սերիալ են նկարում Նարեկ Մալյանի վեպի հիման վրա


Արաբները սերիալ են նկարում Նարեկ Մալյանի վեպի հիման վրա
Փետրվար 19 23:43 2024

«Առավոտը» գրում է․ Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպը, որը հրատարակվել էր 2017 թվականին, մեկ  տարի անց թարգմանվել էր նաեւ արաբերեն՝ Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչության կողմից: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը»:

Արաբական հրատարակչության ֆեյսբուքյան էջում այս ամենի մասին անդրադարձ կա, ինչը քննարկվել է հետեւորդների կողմից:

Հիշեցնենք, որ «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը միավորել է տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում եւ կրոնական տարբեր քաղաքակրթություններում տեղի ունեցող իրադարձությունները մի կետում՝ զրոյական: