Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է


Գևորգ Ալթունյանն ազատության մեջ է
Փետրվար 19 16:16 2024

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է, այս մասին Aysor.am-ին ասաց Ալթունյանի շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Փաստաբանն ավելացրեց, որ Գևորգ Ալթունյանի կալանքի իրավաչափության հարցը վիճարկման առարկա է, կա նաև ՄԻԵԴ ներկայացված գանգատ։

Նշենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»