Ի՞նչ վիճակում են շմոլ գազից թունավորված երեխաները


Ի՞նչ վիճակում են շմոլ գազից թունավորված երեխաները
Փետրվար 19 13:03 2024

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։ 

Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:

Նրանց առողջական  վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»: