20 տարի առաջ այս օրը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին


20 տարի առաջ այս օրը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
Փետրվար 19 11:54 2024

20 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 19-ին, Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ 

Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:

Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի անդրադարձը․

«Այս սարսափելի դեպքից անցել է քսան տարի, այդ ընթացքում Սաֆարովը հետ է ուղարկվել Ադրբեջան, որտեղ հերոսացվել է, թոշակ է ստացել ու բնակարան՝ մատուցած ծառայությունների համար։ 

Փոխվե՞լ է ադրբեջանական պետության վերաբերմունքը հայի հանդեպ, իհարկե՝ ոչ, Արցախը մեզ օրինակ։ Բայց մենք շատ դժվարությամբ ենք հասկանում կամ հաճախ մոռանում ենք, թե ինչ ռասիստական պետության հետ գործ ունենք:

Ադրբեջանական քարոզչական տելեգրամ ալիքը, որն առնչվում է իրենց ՊՆ-ի հետ, Մարգարյանի մահվան տարելիցի օրը նման գրառում է արել՝ որոշելով մեզ հիշեցնել, թե ով ով է։ Ես սա չեմ մեկնաբանի, իսկ հետևությունները թողնում եմ բոլորիս․․․»,- գրել է ադրբեջանագետը։

 

դ