Հրաժարական կտա՞ք․ Փաշինյանի պատասխանը


Հրաժարական կտա՞ք․ Փաշինյանի պատասխանը
Փետրվար 18 23:00 2024

«Շատ քաղաքական ուժեր կան, որ ինձնից պահանջում են հեռանամ, բայց մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»։ Այդ մասին Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե՞ արդյոք պատրաստվում է հեռանալ ձախողումներից հետո։ 

Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրը կենտրոնանալն է պետություն ունենալու և ոչ թե կորսված հայրենիքի անդադար տեսլականի հետևից գնալու վրա։ 

«Մենք միշտ էլ կորսված Հայրենիք ունենք՝ 2018 թվից առաջ, դրանից առաջ էլ, բայց ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին։ Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,-նշել է նա։