Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փետրվար 18 22:40 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
 
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:
 
Վարչապետ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: