Ուխտ ենք արել՝ հավատարիմ լինել պայքարին, վերականգնել մեր կյանքն ու տունը․ Տիգրան Աբրահամյան


Ուխտ ենք արել՝ հավատարիմ լինել պայքարին, վերականգնել մեր կյանքն ու տունը․ Տիգրան Աբրահամյան
Փետրվար 18 21:32 2024

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Այսօր մասնակցեցի Թեհրանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցու Սուրբ Պատարագին, որի ավարտին հոգեհանգստյան աղոթք կառարվեց Բաքվի, Սումգայիթի անմեղ զոհերի և Ազգային ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված մեր եղբայրների և քույրերի հոգիների խաղաղության համար:

Ուխտով, որ հավատարիմ ենք լինելու իրենց պայքարին և վերականգնելու ենք մեր կյանքն ու տունը»։