Արցախի պետնախարարը ԱՄՆ-ում քննարկել է բռնահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հարցերը


Արցախի պետնախարարը ԱՄՆ-ում քննարկել է բռնահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հարցերը
Փետրվար 18 20:07 2024

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը ԱՄՆ կոնգրեսական Բարբարա Լիի հետ քննարկել են Արցախի բռնի տեղահանված բնակչությանը ԱՄՆ ընդլայնված օգնության անհրաժեշտությունը։ 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղեկցում էր Բեգլարյանին և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին վաշինգտոնյան երկշաբաթյա հանդիպումների ժամանակ։