Հետաքրքրված ենք գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ․ Փաշինյան


Հետաքրքրված ենք գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ․ Փաշինյան
Փետրվար 18 19:44 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ: