Քրիստիան Բրուքի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը ՀՀ-ում


Քրիստիան Բրուքի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը ՀՀ-ում
Փետրվար 17 22:36 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում: