Iravunq-ը գրում է․ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին մեղադրանք առաջադրելուց հետո ցունգցվանգի մեջ են նախկին ու ներկա Առողջապահության նախարարները։ Անահիտ Ավանեսյանը, ըստ շրջանառվող լուրերի, դռենդուռ է ընկել Թորոսյանի վրա կոմպրոմատներ հավաքելու համար։ Իսկ ինքը Թորոսյանը, իրեն հռչակել է, որպես հին աղվես, այս ու այն կողմ գլուխ է գովում, թե իր վրա կոմպրոմատ հավաքելը միամիտ մարդու գործ է, ով լավատեղյակ չէ Թորոսյանի «մաստերկլասներից»։










