Ուրախ էի շփվել Նորվեգիայի, Ալբանիայի և Ռումինիայի գործընկերներիս հետ.Միրզոյան


Ուրախ էի շփվել Նորվեգիայի, Ալբանիայի և Ռումինիայի գործընկերներիս հետ.Միրզոյան
Փետրվար 17 21:13 2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումը X-ի էջում.

«Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ուրախ էի շփվել Նորվեգիայի, Ալբանիայի և Ռումինիայի գործընկերներիս հետ:

Մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդումը և ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում կարող է խթանել նաև ավելի ամուր տարածաշրջանային համագործակցություն»: