Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար


Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար
Փետրվար 17 21:05 2024
Րոպեներ առաջ մեր տաղանդավոր մարզիկ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն:
Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան:
Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար: Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը: Ասել ու նորից եմ ասում` հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը, հենց նման կերպով ենք մենք աշխարհի գերհզորների հետ մրցապայքայի դուրս գալու ու արժանապատիվ հաղթանակ տոնելու:
Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի առթիվ: Աստված պահապա´ն մեր բոլոր մարզիկներին...