Մնացել է այս իշխանություններին հեռացնելու միայն վերջին փորձը. Սերժ Սարգսյան


Մնացել է այս իշխանություններին հեռացնելու միայն վերջին փորձը. Սերժ Սարգսյան
Փետրվար 16 19:21 2024

Ես տեսնում էի, որ Հայաստանին արհավիրք էր մոտենում, դրա համար դարձա վարչապետ, որ հեռացնեմ դա։

 

 

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին(խմբ. նկատի ունի Մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է` ի պատասխան այն  մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, 2018 թվին հասան»,- նշեց Սարգսյանը։

 

3-րդ նախագահը հայտարարեց, որ մնացել է իշխանություններին  հեռացնելու միայն վերջին փորձը։