ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, որ փաստահավաք այցով Սյունիքում են, այս պահին` Ներքին Հանդ գյուղում:
«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:
Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:
Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»:










