Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն


Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
Փետրվար 16 11:01 2024

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

 

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

 

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: