Այս պահին ոչինչ չունեմ ասելու. Վահան Քերոբյանը՝ ԱԱԾ-ում գտնվելու և կալանավորվելու մասին


Այս պահին ոչինչ չունեմ ասելու. Վահան Քերոբյանը՝ ԱԱԾ-ում գտնվելու և կալանավորվելու մասին
Փետրվար 15 12:24 2024

Yerevan.today-ը քիչ առաջ գրել էր, որ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանն ԱԱԾ-ում է և հնարավոր է՝ նա կալանավորվի։

 Aysor.am-ի հետ զրույցում  Վահան Քերոբյանը նշեց, որ այս պահին ոչինչ չունի ասելու, նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ԱԱԾ-ում լինելու փաստը.«Կներեք, այս պահին լրագրողների հետ զրուցելու ոչինչ չունեմ, բան չկա ասելու»։

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանի ազատման հրամանագիրը։