Պատրաստվում են Փարիզում 23 միլիոն եվրո արժողությամբ շենք գնել («Հրապարակ»)


Պատրաստվում են Փարիզում 23 միլիոն եվրո արժողությամբ շենք գնել («Հրապարակ»)
Փետրվար 14 23:07 2024

Արտաքին գործերի նախարարությունը դիմել է կառավարությանը` պետական բյուջեից հավելյալ գումար խնդրելով, որպեսզի վճարեն Փարիզում ձեռբերվելիք շենքի գնի 10 տոկոսը, գրել է «Հրաապարակ»-ը։

Շինությունը, որը պատրաստվում են գնել, տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Շենքի գինը 23 միլիոն եվրո է, այն գնում են, որպեսզի Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը տեղակայեն: