«Պաշտոնական Երևանի կողմից հովանավորվող լրատվամիջոցները կարդում ես ու մի հարց է ծագում». Մարիա Զախարովա (տեսանյութ)


«Պաշտոնական Երևանի կողմից հովանավորվող լրատվամիջոցները կարդում ես ու մի հարց է ծագում». Մարիա Զախարովա (տեսանյութ)
Փետրվար 14 22:33 2024

«Երևանի պաշտոնական ղեկավարության կողմից անմիջականորեն հովանավորվող լրատվամիջոցները մեկ-մեկ կարդում ես ու մի հարց է ծագում` մի՞թե նրանց նպատակը մեր ժողովուրդներին գժտեցնելն է, երկկողմ հարաբերությունները վատացնելը»,- այսօր իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ի պատասխան` հայ լրագրողը նկատեց, որ հայկական լրատվամիջոցները ամեն ինչ լուսաբանում են անկողմնակալ: Զախարովան չհամաձայնեց` նշելով, որ ոչ միայն անկողմնակալ չեն, այլ ֆեյքերի միջոցով կոնկրետ թշնակաման նպատակներեն հետապնդում:

Մանրամասները` տեսանյութում: