Զախարովան՝ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցության մասին


Զախարովան՝ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցության մասին
Փետրվար 14 19:21 2024

Մոսկվան ակնկալում է համապատասխան երկկողմ հավաստիացումներ ստանալ հայ գործընկերներից, ինչի մասին քաջ հայտնի է Երեւանում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

«Հայաստանի միացումը ՄՔԴ Հռոմի ստատուտին լավագույնս չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա՝ ստիպելով Երևանին ընտրություն կատարել ՄՔԴ-ի գծով Արևմուտքի կողմից թելադրված պարտավորությունների և Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության, Եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջև»,– ասել է նա։