Նորմալ է մահին զուգահեռ «քեֆ» անելը, հայ աստղերից որևէ մեկը չի չեղարկել իր համերգը


Նորմալ է մահին զուգահեռ «քեֆ» անելը, հայ աստղերից որևէ մեկը չի չեղարկել իր համերգը
Փետրվար 13 12:53 2024

2020-ի աղետալի պատերազմից հետո ու նաեւ այսօր չդադարող ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը շարունակում է զոհեր ունենալ։ Չավարտվող պատերազմի արդյունքում ունենք չորս զոհ, սակայն հայ «աստղերին» դա չի հուզում, որևէ համերգ չեղարկված չէ։                                               

 

Ինչպես արդեն հայտնել էինք , այսօր վաղ առավոտյան թշնամին կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ, թշնամու կրակի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ։  Մեզ բոլորիս սովորեցնում են մահի հետ հետ ապրել, բայց սա թերևս բոլոր պատկերացումներից դուրս է։ Մահին զուգահեռ շարունակվում է հայկական էստարդայի ցինիզմը առ հայերնիքի համար զոհվածների։ Պարզվում է նախատեսված համերգներից որևէ մեկը չի չեղարկում, այսինքն շատ տրամաբանական և նորմալ է մահին զուգահեռ «քեֆ» անելը, համերգի չեղարկման մասին չի հայտրարարել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի կինը՝  Սիրուշոն։ Նրա համերգը նախատեսված է վաղը։ Իսկ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է երգիչ Էրիկի մենահամերգը։ Ի դեպ տոմսերի արժեքը սկսվում էր 10-ը հազար դրամից, հասնելով մինչեւ 100 հազար դրամ։ Մինչ այս պահը երգչի, կամ նրա պրոդյուսերի կողմից համերգի չեղարկման մասին չի հայտարարվել։ 

 

Իհարկե հնարավոր է քեֆ-ուրախության ժամանակ մի հատ ձեւական անմահացած զինվորների հիշատակը հարգեն, բայց ում է պետք դա։   Նրանք քեֆ են անում «ժանտախտի» ժամանակ։

Հավելենք, որ երգիչ Էրիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր կայանալիք իր մենահամերգի տոմսերը սպառված են։ 

«10.000-ից ավել հանդիսատես։ 

Խոսքերս չեն հերիքի, որ նկարագրեմ թե ինչ եմ զգում ! 

Շնորհակալ եմ աշխարհի ամենալավ ` ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ», - գրել է նա։

 

Բարի ժամանց տղաներ ու աղջիկներ։

 

Armday.am