Գյումրիում ՌԴ քաղաքացին վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Գյումրիում ՌԴ քաղաքացին վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փետրվար 11 22:34 2024

Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։