Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Ճանաչենք Մեր Հերոսներին


Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Ճանաչենք Մեր Հերոսներին
Փետրվար 11 20:57 2024

Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան) (1868-1953) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Աղբյուր Սերոբի կինը։ Ծնվել է 1868թ. (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արևմտյան Հայաստան): 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ:

 

 

1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում: 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից: Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ: 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին և թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ: Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը: Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ:

 

 

Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը: Սոսեն շարունակել է կռիվը: Անհավասարմարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը ևորպես ավար՝ տանել իրենց հետ: Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ:

 

Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է: 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե Մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հյուսել։

 

 

Ճանաչենք Մեր Հերոսներին