Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes-ներն ու «07»-ը. կա վիրավոր


Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes-ներն ու «07»-ը. կա վիրավոր
Փետրվար 11 19:16 2024

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մյասնիկյան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Գրիգոր Գ․-ի վարած Mercedes մակնիշի, 22-ամյա Արարատ Զ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 19-ամյա Սիմոն Հ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սիմոն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։Վարորդներին ու վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։



loading...