Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին. կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դադարել լինել հակահայկական


Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին. կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դադարել լինել հակահայկական
Փետրվար 11 13:08 2024

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Կարո՞ղ է արդյոք արհեստածին Ադրբեջանի էթնիկական և պետական ինքնությունը դադարել լինել հակահայկական, հակաիրանական և հակառուսական։

Չի կարող, որովհետև, այն պատմականորեն փորձ է կատարվում կերտել և բյուրեղացնել հենց ի հակադրություն հայկական, իրանական և ռուսական ինքնությունների, ուստի մերժվում է այդ ինքնության բաղադրիչների վրա նույնիսկ որևէ ենթաշերտային կամ վերնաշերտային ազդեցություն, որն օբյեկտիվորեն հայկական է, իրանական կամ ռուսական։

Սա է պատճառը, որ այդ ինքնության բնույթը կարող է համառոտ բնորոշվել հենց իրենց հետևյալ «կարգախոսով»՝ «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին»»։