Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և հրդեհվել․ ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց


Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և հրդեհվել․ ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 10 19:09 2024

Փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...