Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել ՀՀ ԱԳՆ-ն թվիթերի միկրոբլոգում։
«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն և բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է գրառման մեջ։