Երևանում ակցիա են արել․ ոգեկոչել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակը


Երևանում ակցիա են արել․ ոգեկոչել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակը
Հունվար 30 15:36 2024

Երևանում մի խումբ հասարակական գործիչներ շրջափակված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին 872 մեխակ են դրել, որը խորհրդանշում է շրջափակման օրերի թիվը: Հաղորդում է Sputnik Արմենիա-ն։ 

Ակցիան յուրօրինակ պատասխան էր ոմն Սամվել Շիրինյանի կողմից հուշահամալիրի պղծմանը։ Վերջինս ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատռում էր ռուսական եռագույնով ժապավենները, ոտնահարում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները։