Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները


Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները
Հունվար 29 23:12 2024

Fly Arna ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով:

Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները  հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին  իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»։